Սեյրան Օհանյանին մեղադրանք առաջադրվեց
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀՀ Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանին մեղադրանք է ներկայացվել:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ գլխավոր դատախազությունից:
Օհանյանը մեղադրվում է մի քանի դրվագով խոշոր չափի վատնում կատարելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, վատնելու եղանակով խոշոր չափերի գույք հափշտակելու մեջ։
Ընդդիմադիր խմբակցության ղեկավարը փետրվարի 8-ին զրկվել էր պատգամավորական անձեռնմխելիությունից՝ գլխավոր դատախազի ներկայացրած միջնորդությունների հիման վրա: