Արմեն Չարչյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու որոշում է կայացվել.Գլխավոր դատախազություն
Արմեն Չարչյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու որոշում է կայացվել, տեղեկանում ենք գլխավոր դատախազությունից:
Անցած շաբաթ ԱԺ-ում կողմ է քվեարկել 67 պատգամավոր, 1–ն անվավեր է համարվել, դեմ և ձեռնպահ պատգամավորներ չկային։
Նշենք, որ քվեարկությանը մասնակցել է միայն «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։
Այսպիսով «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Իզմիրլյան» ԲԿ նախկին տնօրեն Արմեն Չարչյանի նկատմամբ հնարավոր կլինի հանրային քրեական հետապնդում հարուցել։