«Ես պարզապես չեմ արձագանքի Ձեր հարցին». ՔՊ-ական պատգամավորը՝ լրագրողին

«ՀՀ-ը կարողացավ շատ արագ պայմանավորվածություն ձեռք բերել Թուրքիայի հետ՝ ճանապարհը բացելու և մարդասիրական օգնություն ուղարկելու համար: Ինչո՞ւ իշխանությունները չեն կարողանում այդքան արագ պայմանավորվածության գալ Ադրբեջանի կամ Թուրքիայի հետ»,- լրագրողի հարցին՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն այսպես պատասխանեց. «Ես պարզապես չեմ արձագանքի Ձեր հարցին, կխնդրեմ՝ Ձեր հարցը նորից լսել ու ինքներդ պատասխանել, թե ինչո՞ւ մարդասիրական օգնություն ՀՀ-ը չի կարողանում ուղարկել Արցախ, ո՞վ է փակել Լաչինը... Ինչի՞ հետ եք դեպքը համեմատում: Կարծում եմ՝ հարցն անտրամաբանական է»:

Այս թեմայով
am