Դատարանում մենք մեր անմեղությունը կապացուցենք. Սեյրան Օհանյանը` դատախազի միջնորդագրի մասին
«Բոլոր այդ գործերի վաղեմությունն անցած է, և եթե մենք ստորագրեինք, չէին լինի այդ միջնորդագրերը։ Մենք հրաժարվել ենք ստորագրելուց, որովհետև գտնում ենք, որ մեղավոր չենք, և այդ գործերը շինծու են։ Որևէ հարցում, որևիցէ շահ մենք չենք ունեցել և որևէ շրջանակի հետ պայմանավորվածություններ չենք ունեցել »,–ԱԺ-ում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավարը Օհանյանը։
Նրա խոսքով` միջնորդագրերի քննարկմանը չեն մասնակցել , որովհետև այս իշխանությունների առաջնահերթություններում անվտանգային խնդիրները գերակա չեն։