Այսօր Հայաստանը Մարգարա կամրջով հումանիտար օգնություն է ուղարկել Թուրքիա. ԱԳՆ խոսնակ
Այսօր Հայաստանը հումանիտար օգնություն է ուղարկել Թուրքիային։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը:
Հումանիտար օգնությամբ բեռնված բեռնատարներն անցել են սահմանը Մարգարայի կամրջով և ուղևորվել դեպի երկրաշարժից տուժած շրջան։
Մարգարայի կամրջով հայ-թուրքական փակ ցամաքային սահմանը բեռնատարով վերջին անգամ հատվել է 30 տարի առաջ` 1993 թ.-ին։
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը նաև փրկարարների խմբեր է ուղարկել Թուրքիա և Սիրիա, որոնք աղետի գոտիներում մասնակցում են որոնողափրկարարական աշխատանքներին