Կրակոցներ ու հետապնդում՝ կառավարության շենքի դիմաց

Հանրապետության հրապարակում ոստիկանական ավտոմեքենաները հետապնդում էին «Համմեր» ավտոմեքենայի վարորդին։ Վերջինս փորձում էր ճողոպրել ավտոմեքենայի ճանապարհն արգելափակած ոստիկաններից` ճանապարհի երթևեկելի հատվածից մայթ բարձրանալով։

 

Կադրերում երևում է, թե ինչպես են ոստիկանական ծառայողները փորձում կանգնեցնել մեքենան, կարգազանց վարորդը չի կանգնեցնում ընթացքն ու կառավարական գլխավոր շենքի մոտ վրաերթի է ենթարկում ոստիկաններից մեկին։

 

Վայրկյաններ անց ոստիկաններն ի վերջո կանգնեցնում են «Համմերը»։ Նշենք, որ կադրերում կրակոցի նմանվող ձայներ են լսվում։ Այլ մանրամասներ այս պահին հայտնի չեն։

տեսանյութն`այստեղ

 

Այս թեմայով
am