Ողբերգական դեպք․ Նոր Խարբերդում հայտնաբերվել է 26-ամյա տղայի մարմին, բժիշկներին հաջողվել է փրկել նույն վայրից հիվանդանոց տեղափոխված 29-ամյա քաղաքացու կյանքը
Մայիսի 24-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Նոր Խարբերդ փողոցի հասցեներից մեկում դի կա, իսկ քիչ անց կրկին օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Նոր Խարբերդի «Աջափնյակ» թաղամասի ճանապարհի մայթեզրի հատվածից շտապօգնության խումբը «Էրեբունի» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխել մի քաղաքացու։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, մեկնել է ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Արծրուն Միքայելյանի գլխավորությամբ։
Ահազանգով դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի խումբը՝ քննիչ՝ Ասրյանի գլխավորությամբ։
Աղբյուրի տեղեկություններով, տեղում ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ մահացածը հանդիսանում է Երևանի բնակիչ 26-ամյա Գարիկ Գ․-ն, իսկ «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխված անձը՝ Երևանի բնակիչ 29-ամյա Գոռ Կ․-ն։
Դիակի արտաքին քննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին։