Վաղն էլ ինձ ու Իշխան Սաղաթելյանին անձեռնմխելիությունից կզրկեն, ժողովրդին ուզում են շեղել. Մանուկյան
Ազատ գյուղի աննախադեպ ողբերգական դեպքերից հետո դատախազությունը զարմանալիորեն Սեյրան Օհանյանին, Արմեն Չարչյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն ներկայացրեց, վաղն էլ ինձ ու Իշխան Սաղաթելյանին անձեռնմխելիությունից կզրկեն, իշխանությունը որևէ բարոյական արժեք չունի: Այստեղ իրավական գործընթաց չկա, միայն քաղաքական է: Այս մասին 24News-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:
Անդրադառնալով օրեր առաջ Լաչինի միջանցի հարցի վերաբերյալ «Հայաստան» խմբակցության խորհրդարանական լսումներին և իշխանության արձագանքին՝ պատգամավորը նշեց. «Պետական քարոզչամեքենան լծվել է Արցախն ու Հայաստանը հակադրելու գործին, այդպիսի թշնամական հակադրումներով վտանգում են հայրենիքը: Այսօր Արցախն ու Սյունիքն են հակադրում, վաղը Վարդենիսն ու Գյումրին կհակադրեն»:
Մանրամասները՝ տեսանյութում։