Իսրայելում ՌԴ դեսպան Անատոլի Վիկտորովն այցելել է Երուսաղեմի հայոց պատրիարքարան
Իսրայելում ՌԴ դեսպան Անատոլի Վիկտորովն այցելել է Երուսաղեմի հայոց պատրիարքարան, հայտնում է Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դիվանապետ Հայր Աղան Գոգչեանը։
Դեսպանը հանդիպում է ունեցել Նուրհան Պատրիարք Մանուկյանի հետ:
Պատրիարք Սրբազան հայրը դեսպանին խնդրել է, որ իր խնդրանքը փոխանցի Ռուսատանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին, որպեսզի նրա անմիջական միջնորդությամբ հնարավորինս շուտ բացվի Բերձորի միջանցքը և Ադրբեջանից մայր հայրենիք վերադարձվեն մեր ռազմագերիները: