«Ճիշտը մանդատները վերցնելն է»․ Նարեկ Կարապետյան
|
«Ուժեղ Հայաստան»-ի անդամ Նարեկ Կարապետյանը տեսանյութ է տարածել իր էջում՝ կից գրառմամբ․ «Մենք արգելափակել ենք Ալիևի սահմանադրական փոփոխությունները: Իր խոսքում Կարապետյանը մանրամասնել է․ «Մենք եկանք կարևոր եզրահանգման․ որպեսզի ՀՀ-ում տեղի ունենա կարևոր փոփոխություն, պետք է երկու կարևոր բան՝ փողոցային պայքար և ԱԺ-ում ընդդիմության մեծ ներկայացվածություն։ Այս համակցությունը կբերի մեծ փոփոխության։ Իհարկե դա պետք է լինի մեկ անգամ, մեկ օր ու վերջանական։ Մենք չենք պատրաստվում մարդկանց հրավիրել փողոց այն ժամանակ, երբ չենք տեսնում մեծ փոփոխության հնարավորություն։ Պատրաստվում ենք մարդկանց հրավիրել փողոց այն ժամանակ, երբ կտեսնենք դա։ Օրենսդիրի ու փողոցի համակցության արդյունքում կունենանք լեգիտիմ ու խաղաղ փոփոխություն․․ Եկանք մի հայտարարի, որ ճիշտը մեր ուժի կողմից մանդատների վերցնելն է և ներկայացվածությունն է ԱԺ-ում, որպեսզի ապահովվի այն ներկայությունը, որը վաղը կաջակցի նաև փողոցային պայքարին»։ |