Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն չկա. Գագիկ Ծառուկյան
Նրա խոսքով՝ իշխող թիմը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, խաբում է, քանի որ որևէ ստորագրված թուղթ չկա։
«Մի հատ զնաչոկ վերցրած, մենակ դա է՝ քարտեզը, ու ոչ մի այլ բան չկա։ Խաղաղությունը խոսքով չէ, դա պայմանավորվածություն է։ Խաղաղության թուղթ չկա, թող բոլորի ներկայությամբ ցույց տա։ Ալիևը պահանջներ է դրել, որ հերթականությամբ պետք է կատարվեն, իսկ չկատարվելու դեպքում պատերազմ է լինելու, պետք է հանձնեն, պետք է տան»,– ամփոփիչ հանրահավաքին ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Գագիկ Ծառուկյանը։