«Ի՞նչ են անում ՌՈ ծառայողներն անցակետերում»․ լրագրողը՝ Սուրեն Պապիկյանին
|
«Կադրեր են տարածվում, որ Հայաստան ժամանողներին 25-օրյա վարժական հավաքին մասնակցելու ծանուցագրեր են բաժանվում»,- «Ֆակտոր»-ի լրագրողը դիմեց ՊՆ Սուրեն Պապիկյանին։ «Չկա նման բան։ Ծանուցման համար կա կարգ, ծանուցումը սովորաբար լինում է ըստ այդ կարգի։ Այնտեղ ծանուցում իրականացնել ֆիզիկապես հնարավոր չէ։ Ուղիղ օդանավակայանում ոչ մեկին չեն կարող ծանուցագիր տալ»,- պատասխանել է նախարարը։ Հարցին, թե ի՞նչ են անում ՌՈ ծառայողներն անցակետերում, Պապիկյանը պատասխանել է․ «Ռազմական ոստիկանությունը ֆունկցիաներ ունի, որն իրականացնում է ըստ անհրաժեշտության։ Դա կարող է լինել օպերատիվ ինֆորմացիայի հիման վրա, կարող է լինել այլ ֆունկցիոնալ պարտականությունների շրջանակներում, այդ թվում նաև հետախուզվող անձանց փնտրտուքի շրջանակներում»։ |