Որդիս, ես խոստանում եմ քեզ, դու չես մեծանալու մի երկրում, որտեղ քո կողքին կապրեն 300 հազար ադրբեջանցիները.Գոհար Ղումաշյան

«Այսօր հունիսի 3-ն է, իմ ծննդյան օրը։ Սովորաբար այդ օրը մարդիկ հարազատ մարդկանց հետ են անցկացնում, դրա համար էլ այսօր ես այստեղ եմ»,- Հայտարարց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանը։

Նա ասաց, որ ցանկանում է դիմել Հայաստանի ամենաերիտասարդ տղային, որը եղել է բանտում, Հայաստանի ապագա զինվորին, իր նորածին որդուն՝ Ալեքսանդրին։

«Ես պայքարել եմ քեզ համար, երբ դեռ սպասում էի քեզ; Ես պայքարել եմ քեզ համար երբ դու ծնվեցիր, ես պայքարում եմ քեզ համար նաև այսօր, որ դու չմեծանաս այն երկում, որի վարչապետը վիրավորում է կանանց, դու չես մեծանա մի երկրում, որի վարչապետը պառակտում է ժողովրդին։ Դու չես մեծանալու մի երկրում, որտեղ վարչապետը վարկաբեկում է քաղաքացիներին։ Վերջապես, ես խոստանում եմ քեզ, դու չես մեծանալու մի երկրում, որտեղ քո կողքին կամպրեն 300 հազար ադրբեջանցիները։ Որովհետև ուժեղ Հայաստանում 300 հազար ադրբեջանցիներ չեն ապրելու... Քո սերունդը կապրի խաղաղ երկրում, որովհետև կապրի ոչ թե թղթի վրա ստորագրված, այլ երաշխավորված խաղաղություն։ Դու կապրես Սամվել Կարապետյանի ստեղծած ուժեղ Հայաստանում»,-ասաց Գոհար Ղումաշյանը։

Այս թեմայով
am