Պատերազմը կարող է ավարտվել մինչև օրվա վերջ, եթե Ուկրաինայի զինված ուժերը լքեն Ռուսաստանի շրջանները. Պեսկով

«Հատուկ ռազմական գործողությունը կարող է ավարտվել մինչև օրվա վերջ, եթե Զելենսկին Ուկրաինայի զինված ուժերին հրաման տա լքել Ռուսաստանի շրջանները»,- հայտարարել է Դմիտրի Պեսկովը:

Կրեմլի խոսնակը հավելել է, թե ռազմական գործողությունները կշարունակվեն, եթե Կիևը հրաժարվի իրական բանակցություններից և խաղաղ կարգավորման լուրջ լուծումներից։

«Կիևի ռեժիմը միտումնավոր ոչնչացրեց Ստարոբելսկի քոլեջը, դա արդեն հաստատված է: Եթե Կիևը գիտակցաբար գնում է երեխաների նկատմամբ անմարդկային ահաբեկչություններ իրականացնելու, դա նշանակում է հակամարտության բոլորովին այլ պարադիգմ»,- ասել է Պեսկովը, հավելել՝ քոլեջը երբեք ռազմական օբյեկտ չի եղել:

Պաշտոնյան նաև նշել է, որ Ուկրաինայում կարգավորման գործընթացը դադարեցված է, բայց դա չի նշանակում, որ ԱՄՆ-ի հետ շփումներ չկան։

Այս թեմայով
am