«Եղել են պահեր, երբ հարյուր միլիոնով փող ենք փոխանցած եղել, զենքը չեն տվել». Նիկոլ Փաշինյան
|
«Մայիսի 28-ին միլիարդների զենք է անցել ձեր աչքի առաջ, ընդ որում՝ յոթ տարբեր երկրների արտադրանք: Սա ինչո՞վ է կարևոր. երբ ժամանակին մենք մեկ-երկու երկրից էինք ձեռք բերում, եղել են վճռական պահեր, որ մեր զենքի մատակարարման ճամփեն փակել են: Եղել են պահեր, երբ հարյուր միլիոնով փող ենք փոխանցած եղել, մեր զենքը չեն տվել մեզ, որովհետև ուզեցել են ՀՀ-ի շահերին հակասող որոշումներ պարտադրել»,- Սևանում քարոզարշավի ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը: |