«ՀՀ-ի անդամակցությունը ԵՄ-ին մինչև 2030 թվականը քիչ հավանական է»․ Կարտհայզեր
Մինչև 2030 թվականը Հայաստանի՝ Եվրոմիությանն անդամակցելը քիչ հավանական է, Известия-ին հայտնել է Լյուքսեմբուրգից Եվրոխորհրդարանի պատգամավոր Ֆեռնանդ Կարտհայզերը։
«Թեև Հայաստանը մեծ համակրանք է վայելում Եվրոմիությունում, և պաշտոնական հարաբերությունները շարունակում են խորանալ, անդամակցության հարցը դեռևս ավելի շատ տեսական բնույթ է կրում։ Հաշվի առնելով Հայաստանի աշխարհագրական դիրքը և բարդ հարաբերությունները առնվազն հարևաններից մեկի հետ՝ նման թեկնածությունն առաջացնում է բազմաթիվ հարցեր։ Չնայած վերջին տարիներին ԵՄ-ի և Հայաստանի հարաբերությունները հետևողականորեն բարելավվել են, մինչև 2030 թվականը անդամակցությունը քիչ հավանական է։ Ներկայումս Եվրոմիությունն առաջնահերթ ուշադրություն է դարձնում Բալկանյան երկրների թեկնածության հարցերին, ինչպես նաև Ուկրաինայի և Մոլդովայի՝ ԵՄ-ին անդամակցելու ճանապարհի հետ կապված դեռևս չլուծված խնդիրներին»,- ասել է նա։