«Էն, ինչ պիտի արտահանվեր և չի արտահանվել, սուբսիդավորման ծրագիր կանենք, որ տուժողներ չլինեն». Նիկոլ Փաշինյան

ՔՊ-ն քարոզարշավ է իրականացնում Գեղարքունիքի մարզում: Իր ելույթում Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև ՌԴ արտահանվող ապրանքների նկատմամբ սահմանափակումների թեմային: «Գիտեմ, որ շատ մտահոգություններ կան՝ կապված ԵԱՏՄ-ի շրջանակներում մեր պրոցեսների հետ: Նախ ասեմ, որ մենք արդեն որոշում ենք կայացրել, որ բոլոր էն դեպքում, երբ արտահանումների անարդար խոչընդոտներ եղած կլինեն... Ապրանքներ երբեմն լինում են, որոնք որակի ստանդարտին չեն համապատասխանում: 2018-ից ասում եմ՝ ժողովո՛ւրդ, չենք կարող անորակ ապրանք արտահանել՝ մեր ինքնիշխանության ու պետական շահերի հաշվին: Այսինքն, մենք էդ գործարարներին աջակցելու ենք, որպեսզի իրենց ապրանքները բերեն որակի նոր ստանդարտի, մյուսների դեպքում, երբ կա անարդարություն, աջակցության ծրագրեր կանենք, որպեսզի էն, ինչ պիտի արտահանվեր և չի արտահանվել, էդ ապրանքների դեպքում սուբսիդավորման ծրագիր կիրականացնենք, որ տուժողներ չլինեն տնտեսության մեջ»,- ասել է նա:

Այս թեմայով
am