Կասկադի ամբողջականացում և զարգացում․ «Առաջարկ Հայաստանին» ծրագրի հիմնադրույթները
«Երևանն ամբողջ հայության մայրաքաղաքն է և պետք է ունենա այդ կարգավիճակին համահունչ տեսք և կառավարում:
Անհրաժեշտ քայլերն են.
Երևանը դարձնել ժամանակակից տեխնոլոգիաներով կառավարվող քաղաք,
Օդի մաքրությունը և կանաչ գոտիների ավելացումը ռազմավարական նպատակներ են,
Ապահովել արժանապատիվ ու մատչելի քաղաքային տրանսպորտ,
Երևանի և արվարձանների թափոնների վերամշակման համալիրի կառուցում,
Համայնքի ու մասնավորի համատեղ ֆինանսական միջոցներով վերգետնյա և ստորգետնյա ավտոկայանատեղիների կառուցում,
կարմիր և կապույտ կետագծերով ավտոկայանատեղիների թանկացման չեղարկում,
Մայրաքաղաքի փողոցների բեռնաթափմանն ուղղված աշխատանքներ, նոր ճանապարհային և տրանսպորտային ենթակառուցվածքներ,
Ուրարտու–Էրեբունի նոր համալիրի ձևավորում Երևանում,
Կասկադի ամբողջականացում և զարգացում»: