Այլևս անհանդուրժելի են օրինազանցությունները, քաղաքական հալածանքներն ու բռնությունը․ Դանիելյան

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների կողմից հարձակում է եղել Նաիրի Հոխիկյանի տան վրա, բռնություն է կիրառվել վերջինիս նկատմամբ, հնչեցվել են սպառնալիքներ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Գառնիկ Դանիելյանը։

«ՔՊ ներկայացուցիչների հեռանալուց հետո Հոխիկյանը պարզել է, որ իր տան արտաքին պատին ամրացված տեսախցիկի մալուխը կտրված է։

Հանցագործության մասին ներկայացվել է հաղորդում:

Խստորեն դատապարտելով տեղի ունեցածը՝ սատարումս եմ հայտնում գործընկերոջս, իսկ օրվա իշխանությանը կոչ անում՝ չանցնել սահմանները: Այլևս անհանդուրժելի են օրինազանցությունները, քաղաքական հալածանքներն ու բռնությունը:

Հետևողական եմ լինելու, որպեսզի օրենքի ողջ խստությամբ պատժվեն նման լկտի պահվածք ցուցաբերած, հանրային գործչին բռնության ենթարկած անձնավորությունները»,- գրել է նա։

Այս թեմայով
am