«ԱՄՆ-ն Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարի նոր ծրագիր է առաջարկել»․ #Axios
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն զրուցել է Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունի և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ՝ փորձելով առաջ մղել հրադադարի նոր նախաձեռնությունը, X-ում գրել է Axios-ի լրագրող Բարաք Ռավիդը՝ հղում կատարելով ամերիկացի պաշտոնյայի։
Նշվում է, որ նախաձեռնությունը առաջարկվել է Իսրայելի և Լիբանանի միջև շարունակվող բանակցությունների համատեքստում։ Որպես առաջին քայլ՝ ԱՄՆ-ն առաջարկել է, որ «Հեզբոլլահ»-ը դադարեցնի բոլոր հարձակումները Իսրայելի վրա, Իսրայելն իր հերթին զերծ մնա Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նկատմամբ էսկալացիայից։