«Կանդալները շուտով հայտնվելու են Նիկոլ Փաշինյանի ձեռքերին»․ Արեգնազ Մանուկյան
«Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանը Անդրանիկ Թևանյանի նկատմամբ առաջադրված պետական դավաճանության և լրտեսության մեղադրանքը «ծիծաղելի» որակեց՝ ընդգծելով, որ երկար տարիներ ճանաչում է նրան որպես հայամետ գործչի։
Նրա խոսքով՝ գործը քաղաքական ենթատեքստ ունի, իսկ հունիսի 7-ի ընտրություններում քաղաքացիները կտան իրենց գնահատականը գործող իշխանությանը։ Մանուկյանը նաև հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանը չի կարող խուսափել հանրության դատավճռից։