Քննարկվում է Անդրանիկ Թևանյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակով պատգամավորի թեկնածու առաջադրված Անդրանիկ Թևանյանը ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքում է։
ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները վաղ առավոտից  «Մայր Հայաստան» կուսակցության գրասենյակում  խուզարկություն էին իրականացնում։ Հետո նրանք սկսել են խուզարկել Թևանյանի բնակարանը։ Խուզարկությունից հետո Թևանյանը որոշել է գնալ ԿԸՀ։

ԿԸՀ–ն քննում է նրան անձեռնմխելիությունից զրկելու և նրա նկատմամբ քրեական հետապնդում նախաձեռնելու հարցը։

Այս թեմայով
am