Ռուսաստանից մեզ ասում են՝ ժողովուրդ ջան, դուք պրոբլեմ ունեք այս իշխանության հետ. Ռոբերտ Քոչարյան

Այս մարդը չի հասկանում՝ նախընտրական շրջան է, թե նախընտրական չէ, իշխանությանը լսում են նաև դրսում։ Այս մասին «Հայաստան» դաշինքի քարոզարշավի ժամանակ, Ապարանում ասել է Ռոբերտ Քոչարյանը:

Խոսելով Ռոսսելխոզնադզորի՝ Հայաստանից ծաղիկների ներմուծման սահմանափակումների մասին, Քոչարյանը նշել է.

«Երեկվա արձագանքն ուղղակի շատ վատ նշան է: Ես այդ երկիրը շատ լավ գիտեմ, ես տողերի արանքով կարդում եմ, թե այդ պաշտոնյաներն ինչ են ասում: Ասում են՝ դուք, ժողովուրդ ջան, պրոբլեմ ունեք այս իշխանության հետ և այն սահմանափակումները, որ արդեն մտցրել են ծաղիկների արտահանման հետ կապված, հազարավոր մարդկանց ուղղակի վնաս է հասցնելու: 

Ես, անկեղծ ասեմ, չեմ հասկանում: Լավ, մտել ես քարոզարշավ, չես կարո՞ղ լեզուդ տեղը պահես, գոնե մեծ պետություններին չկպնես, հանգիստ մնա»,-ասել է նա:

Այս թեմայով
am