«Մեխանիզմներ ենք քննարկում ԵՄ շուկա դուրս գալու համար»․ Գևորգ Պապոյան
|
«Մեր քայլը միշտ ստանդարտների բարձրացումն է․ վերջին 1 տարվա ընթացքում ՀՀ-ում բազմաթիվ ջերմատնային տնտեսություններ ենք ստեղծել՝ այդ թվում՝ ծաղիկների, որոնց նմանը չկա ԵԱՏՄ-ում և ՌԴ-ում․․․ Բարձր որակը մեզ հնարավորություն է տալիս ԱՄՆ և ԵՄ շուկաներ էլ արտահանում իրականացնել, և հիմա մեխանիզմներ ենք քննարկում ԵՄ շուկա դուրս գալու համար»,- այս մասին Կառավարության նիստից հետո ճեպազրույցում նշեց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով ՀՀ-ից ՌԴ ծաղիկների արտահանման արգելքին։ «Մեր և ՌԴ հարաբերությունները շատ լավն են՝ գործընկերային են, մամուլում առկա լարվածությունները հեռու են իրականությունից․ ռուսական կողմը հունիսի 7-ից հետո էլ շատ լավ աշխատելու է մեզ հետ»,- հավելեց Պապոյանը։ |