«Ղարաբաղի հարցի կարգավորման ընթացքում միջնորդները սեղանին դրել են այնպիսի իրավիճակներ, որ բացառվի լուծումը». Նիկոլ Փաշինյան
|
«Ղարաբաղի հարցի կարգավորման բանակցային ողջ ընթացքում միջնորդները միշտ սեղանին դրել են այնպիսի իրավիճակներ, որ լուծումը հնարավոր չլինի, բացառվի լուծումը: Դրել են բառեր, որոնք 65 տարբեր մեկնաբանություն կունենան»,- Գեղանիստում քարոզարշավի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ նախկին քաղաքական վերնախավը մինչև հիմա դա չի էլ հասկացել: «Ես այսօր լսում եմ, թե ինչ են խոսում Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, մյուսները, և սարսափով եմ արձանագրում, որ այդ մարդիկ չեն էլ հասկացել, թե ինչ են խոսում, ինչի հետ են գործ ունեցել»: |