Բացառվում է, որ որևէ մարդ քաղաքական հայացքների համար ազատվի աշխատանքից․ Ավինյանը՝ Փաշինյանի հետ վիճած կնոջ մասին

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը լրագրողների հարցին ի պատասխան բացառել է այսօր Փաշինյանի հետ վիճած կնոջն այդ պատճառով աշխատանքից ազատելը:

«Բացառվում է, որ որևէ մարդ իր քաղաքական հայացքների համար ազատվի աշխատանքից։ Մանավանդ որ խոսքը գնում է կնոջ մասին, ով եղբորն է կորցրել և իր էմոցիան կարող է արտահայտել այսկերպ կամ այնկերպ»,- ասել է Ավինյանը:

Հիշեցնենք, որ Արաբկիր վարչական շրջանում քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանին մոտեցած կինն ասել էր․

«Դուք գողացել եք իմ հայրենիքը, մի ամբողջ երիտասարդ սերունդ եք ոչնչացրել, Դուք գողացել եք իմ եղբորը, իմ ուրախությունը, Դուք փորձեցիք մեզ կզացնել, մենք չենք կզել»:

Փաշինյանը պատասխանել էր․

«Եթե Դուք Ռոբն եք, Ռոբին կզացնելու եմ, Ռոբը նստելու է, Ռոբին սատկացնելու եմ, կալուգացուն էլ եմ կզացնելու, սատկացնելու, Սերժին էլ, Գագոյին էլ: ՀՀ քաղաքացուն Ռոբը գնդակահարել է, ես չեմ գնդակահարել»:

Ավելի ուշ Հրապարակը գրել էր, որ այդ կինը Երևանի թիվ 16 պոլիկլինիկայի 20 տարվա աշխատակից է, և իրենց տեղեկություններով՝ պոլիկլինիկայի տնօրենը զանգահարել է նրան ասել, որ աշխատանքից ազատման դիմում գրի, կինն էլ հրաժարվել է։

Այս թեմայով
am