Երբ մենք պայքարում էինք թալանչի կլանի դեմ, Դուք Արայիկ Հարությունյանին միանշանակ աջակցություն եք հայտնել ու աչք փակել նրա փող բաժանելու վրա. արցախցին՝ Փաշինյանին
Այդ տասնյակ միլիարդները, որ տվել եք, չեք հետևե՞լ այդ փողերին: Այդ փողերը գնացել է, կլանի «ջեբերը» նստել ու այդ կլանի դեմ, որ մենք պայքարում էինք այնտեղ, դուք այդ կլանին միլիարդներով սնել եք: Ասում եք՝ փողը ուղարկել ենք ժողովրդին, ժողովրդին չեք ուղարկել: Այս մասին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավի ժամանակ, Արաբկիրում արցախցի տղամարդն ասել է Նիկոլ Փաշինյանին:
Նա նշել է, որ Փաշինյանն Արայիկ Հարությունյանին աջակցել է, որ նա գա իշխանության: Փաշինյանի հարցին՝ ինչո՞վ է աջակցել, բա ո՞ւմ աջակցեր, քաղաքացին նշել է՝ ուղղակի չխառնվեիք:
«Եկել եք Ղարաբաղ 2018 թվին: Այն ժամանակ այնտեղ արդեն մարդիկ ճանապարհներ էին փակել, եկել եք, ասել՝ Բակո Սահակյանը պետք է մնա: Մի հատ այդպես եք «գլուշիտ» արել: Ընտրությունների ժամանակ, երբ մենք պայքարում էինք այդ թալանչի կլանի դեմ, Դուք Արայիկ Հարությունյանին միանշանակ աջակցություն եք հայտնել ու աչք փակել Արայիկ Հարությունյանի փող բաժանելու վրա»,- նշել է քաղաքացին: