«Ուժեղ Հայաստանը» Բաքվում պահվող գերիների վերադարձի հարցով զբաղվող խումբ կձևավորի
|
«Ուժեղ Հայաստան» կուսակցությունն իշխանության գալու դեպքում ձևավորելու է հատուկ խումբ, որ զբաղվելու է Բաքվում գտնվող հայ գերիների վերադարձի հարցով։ Այս մասին այսօր իր առանձնատան բակում Լոռու մարզի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը։ |