Տիկի´ն Ավանեսյան, ձեր իշխանության օրոք մարդիկ արդեն ոչ թե վիրահատության, այլ անգամ անալիզների գումար գտնելու խնդիր ունեն. Տիգրան Խաչատրյան
Առողջապահության կազմակերպիչ, Բժշկական գիտությունների թեկնածու Տիգրան Խաչատրյանը պատասխանել է Անահիտ Ավանեսյանին, ով պաշտոնյային ոչ հարիր ձևակերպումներով անդրադարձել է անվանի բժիշկների և Գագիկ Ծառուկյանի հանդիպմանը.
«Առողջապահության նախարարը, որը մինչև 2018 թվականը կերազեր Պրոֆեսորին գոնե հեռվից բարևել, այսօր փորձում է նրան քննադատել՝ PR-ային սարկազմով փոխարինելով փաստարկներին։
Տիկին նախարար, երբ առողջապահական համակարգի իրական խնդիրների փոխարեն որոշում եք քաղաքական մենախոսություններ կարդալ, մեկ բան ակնհայտ է դառնում․ ձեր PR-ը շատ է, արդյունքները՝ քիչ։
Դուք խոսում եք «պետության մեջք ունենալուց», բայց հենց ձեր կառավարման օրոք բժիշկները լքում են համակարգը, բուժաշխատողները ծանրաբեռնված են, իսկ քաղաքացին հաճախ շարունակում է բուժման գումարի առաջ անպաշտպան մնալ։
Տիկին նախարար, երբ առողջապահական համակարգի իրական խնդիրների փոխարեն որոշում եք քաղաքական մենախոսություններ կարդալ, մեկ բան ակնհայտ է դառնում․ ձեր PR-ը շատ է, արդյունքները՝ քիչ։
Դուք խոսում եք «պետության մեջք ունենալուց», բայց հենց ձեր կառավարման օրոք բժիշկները լքում են համակարգը, բուժաշխատողները ծանրաբեռնված են, իսկ քաղաքացին հաճախ շարունակում է բուժման գումարի առաջ անպաշտպան մնալ։
• Ասում եք՝ «ժողովուրդն իր մեջքին պետություն ունի»։
Հետաքրքիր է՝ այդ նույն պետությունն ինչո՞ւ է մարդկանց ստիպում ամիսներով հերթ կանգնել, պարտք անել կամ բուժման համար դրամահավաք կազմակերպել։
•Խոսում եք առողջության ապահովագրությունից։
Այո՛, այն նույն համակարգից, որի պայմաններում բժիշկները դեռ դժգոհ են ցածր աշխատավարձերից, հիվանդանոցները՝ բյուրոկրատիայից, քաղաքացիները՝ ծառայությունների հասանելիությունից։
•Մեղադրում եք ուրիշներին «ընտրակաշառքի» մեջ։
Բայց ձեր իշխանության օրոք մարդիկ արդեն ոչ թե վիրահատության, այլ անգամ անալիզների գումար գտնելու խնդիր ունեն։
• Ծաղրում եք «հեռախոս չունենալը»։
Իսկ գուցե ձեր նախարարությունում պարզապես Wi-Fi-ն է վատ աշխատում, դրա համար մինչև հիմա ձեզ չեն հասել հիվանդների բողոքները, բժիշկների դժգոհությունները և մարզային բուժկենտրոնների իրական վիճակի մասին լուրերը։
•Խոսում եք «նոր Հայաստանի առողջապահությունից»։
Հենց այդ «նոր» համակարգում են բժիշկները հերթով հեռանում երկրից, իսկ փորձառու մասնագետները լուռ դուրս մղվում համակարգից։
•COVID-ի տարիներին միլիոններ ծախսվեցին, բայց մինչև հիմա հանրությունը լիարժեք պատասխան չի ստացել՝ ինչպե՞ս և ո՞ւր գնացին այդ գումարները։
Փոխարենը մարդիկ շատ լավ հիշում են քաոսը, հակասական որոշումները և հազարավոր կորուստները։
• Իսկ պատերազմի ցավը PR-ով չեք ծածկի։
Ժողովուրդը հիշում է պատերազմից հետո պետական համակարգի խայտառակ ձախողումները, հիշում է մեր հերոսների արժանապատվությանը չհամապատասխանող պատկերները և այն անտարբերությունը, որը երբեք չի մոռացվելու։
• Եվ վերջում՝
երբ պաշտոնյան սկսում է փաստարկների փոխարեն սարկազմով խոսել, նշանակում է՝ իրական խնդիրներին պատասխան չունի»: