Գագիկ Ծառուկյանին Նոյեմբերյանում դիմավորել են մեծ խանդավառությամբ

Նոյեմբերյանում երեկ մարդաշատ ու ջերմ մթնոլորտ էր։ Քաղաքի բնակիչները մեծ ոգևորությամբ են դիմավորել Գագիկ Ծառուկյանին՝ չթաքցնելով իրենց դրական սպասումներն ու վստահությունը։

Հանդիպման ողջ ընթացքում քաղաքացիները հնարավորություն են ունեցել անմիջական զրուցելու, լուսանկարվելու և իրենց հուզող հարցերը նրան ուղղելու։ Տեղում տիրող աշխույժ մթնոլորտը փաստում էր բնակչության բարձր հետաքրքրվածության մասին. մարդիկ ուշադրությամբ հետևում էին ելույթներին և ակտիվորեն քննարկում առաջադրված ծրագրերը։

Սոցիալական հարթակներում արդեն իսկ լայնորեն տարածվում են այցի լուսանկարներն ու տեսանյութերը, որոնք արտացոլում են նոյեմբերյանցիների ջերմ ընդունելությունը։

Քաղաքական վերլուծաբանները նկատում են, որ մարզային այցելությունները շարունակում են մնալ հանրային ուշադրության կենտրոնում, իսկ Նոյեմբերյանի հանդիպումը դրա հերթական վառ ապացույցն էր։

 

Այս թեմայով
am