Փաշինյանը Գագիկ Ծառուկյանի որդու գործով իրեն վերապահում է դատավճիռներ կայացնելու գործառույթ. Իվետա Տոնոյան

Նիկոլ Փաշինյանը խախտում է անմեղության կանխավարկածը, երբ խոսում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի որդու՝ Նվեր Ծառուկյանի մասին, այսօր ասաց ԲՀԿ ղեկավարի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը։

«Փաշինյանը Գագիկ Ծառուկյանի որդու գործով իրեն վերապահում է դատավճիռներ կայացնելու գործառույթ: Շատ ցավում եմ, որ քաղաքական պայքարը գտնվում է նման մակարդակում»,- նկատեց նա:  

Օրեր առաջ քարոզարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանը սպառնացել էր, որ «բերման կենթարկի» Ծառուկյանի որդուն` Նվեր Ծառուկյանին։ Ի պատասխան Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր, որ «իր կլասը չի գցելու և նման լեքսիկոնով Փաշինյանին չի պատասխանելու և ընտանիք չի մտնելու»:

Այս թեմայով
am