Խուզարկություններ՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության Վանաձորի գրասենյակում, կան ձերբակալվածներ

Խուզարկություններ են «Ուժեղ Հայաստան» կուսակցության Վանաձորի գրասենյակում։

Հակակոռուպցիոն կոմիտեից տեղեկացնում են, որ ընտրակաշառք տալու և քաղաքացիների ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու նախապատրաստման դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում կատարվել են մի շարք խուզարկություններ և վարութային այլ գործողություններ «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Լոռու մարզում գործող գրասենյակներում:

Խուզարկություն է իրականացվել նաև «Համակցված կերերի» խանութի ներքո քողարկված գրասենյակում։ Կան ձերբակալված անձինք: Կատարվում է նախաքննություն։ Անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։

Այս թեմայով
am