ՔՊ-ականներն իրենք են թալանում ժողովրդին. Մեսրոպ Մանուկյանը փաստեր է հրապարակել (Տեսանյութ)

«ԱԱԾ և դատախազություն, հրապարակածս ընդունեք որպես հանցագործության մասին հաղորդում, թե ինչպես են ՔՊ-ականները թալանում ժողովրդին»․ ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը։

Նրա խոսքով՝ «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ն մայիսի 6-ին մեկ անձից գնման ընթացակարգով դիզվառելիքի ձեռքբերման մրցույթ է իրականացրել, որի արդյունքում մեկ լիտր դիզվառելիքը գնվել է 545 դրամով։

«Ժողովո՛ւրդ, սրանք թալանչի են․ 1 լիտրը ձեռք են բերել 545 դրամով, այն պարագայում, երբ քաղաքի բենզալցակայաններում դիզվառելիքը վաճառվում է 510-520 դրամով»,- ասաց ավագանու անդամը՝ ընդգծելով, որ մեծածախ գնման դեպքում գինը սովորաբար ավելի ցածր է լինում, քան՝ մանրածախ շուկայում։

Մանուկյանի պնդմամբ՝ քաղաքապետարանը դիզվառելիքը ձեռք է բերել առնվազն 120 դրամով ավելի թանկ։ Նա նշեց, որ գնվել է շուրջ 500 հազար լիտր դիզվառելիք, և այդ տարբերության արդյունքում, իր հաշվարկներով, Երևանի բյուջեից ավելորդ ծախսվել է մոտ 60 մլն դրամ։

Ավագանու անդամը հիշեցրեց նաև ավտոբուսներում նախկինում տեղադրված մանրադրամով աշխատող սարքերի գնման պատմությունը՝ պնդելով, որ շուկայում 30-35 հազար դրամ արժեցող սարքերը քաղաքապետարանը ձեռք է բերել շուրջ 130 հազար դրամով։

«ՔՊ-ականներն իրենք թալան են անում, հետո շառ ու շուռ են տալիս ուրիշների վրա»,- հայտարարեց Մանուկյանը՝ հավելելով, որ իշխանությունները տարիների ընթացքում մեծ պարտք են կուտակել, սակայն, իր գնահատմամբ, Երևանում էական ենթակառուցվածքային արդյունքներ չեն ապահովել։

Այս թեմայով
am