Ռուսաստանը Հայաստանին ներառել է իր քաղաքացիների ձերբակալման բարձր ռիսկ ունեցող երկրների շարքում
Արտասահման մեկնելիս Ռուսաստանի քաղաքացիները պետք է տեղյակ լինեն երրորդ երկրներից ԱՄՆ-ի կողմից կալանավորման և արտահանձնման ռիսկի մասին, ՌԻԱ Նովոստիին ասել է ՌԴ ԱԳՆ Մարդու իրավունքների բազմակողմ համագործակցության վարչության տնօրեն Գրիգորի Լուկյանցևը։
ՌԴ ԱԳՆ հրապարակված տեղեկատվության համաձայն` ԱՄՆ-ի խնդրանքով Ռուսաստանի քաղաքացիների ձերբակալման բարձր ռիսկ ունեցող երկրների թվում են Եվրոպայի և Լատինական Ամերիկայի մեծ մասը, ինչպես նաև Ավստրալիան, Կանադան, Հայաստանը, Իսրայելը, Մալդիվները, Հարավային Կորեան, Սինգապուրը, Թաիլանդը, Ֆիջին, Շրի Լանկան, Լիբերիան և Մարոկկոն։