ՔՊ-ականներ ջան, 15 միլիարդը ի՞նչ եք արել. Գագիկ Ծառուկյան (Տեսանյութ)
Հարց եմ տալիս, թող վարչապետի թիմակիցները, որոնք բոլորը Հարվարդ են ավարտել, ճարտար խոսում են, պատասխանեն․ քարոզարշավի ընթացքում ասաց Գագիկ Ծառուկյանն ու հարց ուղղեց իշխանությանը.
«ՔՊ-ականներ ջան, մի հատ ներկայացրեք․ դուք եկել եք, պետական պարտքը 7-8 միլիարդից սարքել եք 15 միլիարդ, ամեն տարի՝ 1 միլիարդ, ի՞նչ եք արել, ժողովուրդը զգացե՞լ ա դրա արդյունքը»։
Նշեց, որ վստահ է՝ իր հարցը ձայնագրում են, կհասնի հասցեատիրոջը, և ինքը սպասում է պատասխանի։