«Պապիկյանը խոստացավ ուսումնասիրել ու տեղեկություն փոխանցել, բայց մինչև հիմա չի փոխանցել». Գեղամ Մանուկյան
|
«Շուրջ երեք ամիս առաջ մեր գործընկերուհի Աննա Գրիգորյանը Սուրեն Պապիկյանին բարձրացրեց մի հարց. խոսքը վերաբերում է 2022թ. սեպտեմբեր 13-14-ին ադրբեջանական ագրեսիայի ժամանակ Ներքին հանդի 101 մարտական դիրքում նահատակված Ռոբերտ Գևորգյանին ըստ արժանվույն գնահատելուն: Պապիկյանը խոստացավ ուսումնասիրել հարցն ու տեղեկություն փոխանցել, բայց մինչև հիմա չի փոխանցել»,- ԱԺ-ում դիմելով ՀՀ ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանին՝ ասաց ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանը: «Պարզվել է, որ տվյալ զինծառայողն արդեն ունի պետական պարգև, ծնողի խնդրանքը՝ նորից ուսումնասիրել ու ըստ արժանվույն գնահատելն է, ինչը քննարկման ենթակա է, որի մասին ձեզ կտեղեկացնեմ, դուք կփոխանցեք Աննա Գրիգորյանին»,- ասաց փոխնախարարը: |