Նեթանյահուն ցանկանում է, որ երկիրը 10 տարվա ընթացքում աստիճանաբար դադարեցնի ԱՄՆ ռազմական աջակցությունը. INTERFAX
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կարծում է, որ իր երկիրը պետք է աստիճանաբար դադարեցնի ԱՄՆ ռազմական օգնությունը հաջորդ 10 տարվա ընթացքում, հայտնում է INTERFAX-ը։
«Ես ուզում եմ ամերիկյան ֆինանսական աջակցությունը՝ մեր ռազմական համագործակցության ֆինանսական բաղադրիչը, զրոյի հասցնել։ Մենք տարեկան ստանում ենք 3,8 միլիարդ դոլար, և կարծում եմ ժամանակն է՝ այն աստիճանաբար դադարեցնելու»,- ասել է Նեթանյահուն CBS News-ի հետ հարցազրույցում։ Նեթանյահուն նշել է, որ ցանկանում է դա «սկսել հիմա», չի ցանկանում «սպասել հաջորդ Կոնգրեսին»:
Հեռուստաալիքը նշում է, որ Իսրայելին տրամադրվող ամերիկյան ռազմական օգնությունը տասնամյակներ շարունակ ստացել է թե՛ Դեմոկրատական, թե՛ Հանրապետական կուսակցությունների կոնսենսուսային հավանությունը։
CBS-ի տվյալներով՝ Նեթանյահուն «հիանալի տեղյակ է Իսրայելին տրամադրվող աջակցության նվազման մասին», որն արձանագրել են հասարակական կարծիքի ամերիկյան վերջին հարցումները: