«Ի՞նչ ես ավելացնելու, որ ուզում ես վերընտրվել». քաղաքացին՝ Նիկոլ Փաշինյանին
|
«Ի՞նչ ես ավելացնելու էս յոթ տարիներին»,- դիմելով քարոզարշավ իրականացնող Նիկոլ Փաշինյանին՝ հարցրեց տղամարդը: Փաշինյանն ասաց՝ դպրոցներ, մանկապարտեզներ: Ի պատասխան՝ քաղաքացին նշեց. «Իմ աչքի առաջ դպրոցը քանդում են, նույնը սարքում»: Փաշինյանն ասաց. «Եթե քանդում են, սեյսմիկ անկայուն է»: Տղամարդը չհամաձայնեց՝ ասելով, որ այն դպրոցը, որի մասին ինքը խոսում է, խնդիր չուներ. «Չեք համոզի, պարոն Փաշինյան... ձեզ նորմալ են հասցնում ամեն ինչ, բայց դա իրականը չի»: |