Պարսից ծոցում նոր հարվածներ են արձանագրվել

ԱՄՆ-ի և Իրանի միջև հաստատված հրադադարը ևս մեկ անգամ խախտվել է Պարսից ծոցում անօդաչուների հարվածների պատճառով։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Reuters գործակալությունը հաղորդում է, որ ԱՄԷ-ն, Կատարը և Քուվեյթը հայտնել են անօդաչու թռչող սարքերի հարձակման մասին։

Ըստ հրապարակման՝ մայիսի 10-ին Արաբական Միացյալ Էմիրությունները հայտնել է Իրանից կողմից թռչող երկու անօդաչու խոցելու մասին։Քուվեյթն էլ հայտարարել է, որ հակաօդային պաշտպանության համակարգերը պայքարել են թշնամական անօդաչուների դեմ, որոնք մտել են իր օդային տարածք։

Կատարը դատապարտել է ԱԹՍ-ներով հարձակումը, որի հետևանքով հարվածի է ենթարկվել Աբու Դաբիից դուրս եկած բեռնանավը։Իր հերթին, Fox News-ը հաղորդում է, որ մայիսի 10-ին ամերիկյան Safesea Group ընկերությանը պատկանող Neha առևտրային նավը Պարսից ծոցում հարձակման է ենթարկվել իրանական երկու ԱԹՍ-ի կողմից։

Այս մասին լրատվամիջոցին հայտնել է ընկերության ղեկավարը։ ԱԹՍ-ներից մեկը հարվածել է նավին, մյուսը՝ վրիպել։ Հարձակման պահին նավի վրա բեռ չի եղել։ Տախտակամածին գտնվող 23 նավաստիները չեն տուժել։ Նշվում է, որ նավը կառանված է եղել Դոհայի ափերին։

Այս թեմայով
am