Հայաստանը ԵՄ անդամակցություն չի ցանկանում
Հայաստանը Եվրոպական Միության անդամակցություն չի ցանկանում, գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։
Նրա խոսքով՝ դա շատ լավ գիտեն թե՛ Մոսկվայում, թե՛ Բրյուսելում, թե՛ Վաշինգտոնում, և թե՛ Երևանում։
«Ավելին՝ դա չեն ցանկանում ո՛չ Մոսկվայում, ո՛չ Բրյուսելում, ո՛չ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ո՛չ Երևանում։
Եթե Հայաստանը նման մտադրություն ունենար, պատմական հնարավորություն ուներ ընդամենը մեկ շաբաթ առաջ այդ մասին հայտարարելու և տեղում Եվրոպական Միության աջակցությունը հայցելու համար։
Սակայն, քանի որ դա տեղի չունեցավ, կարելի է ենթադրել, որ այս փուլում թեմայի շուրջ շահարկումները հիմնականում ունեն պոպուլիստական և նախընտրական բնույթ», - համոզված է նա։