«Որոշակի տարածքների հետ կապված մենք խնդիր ունենք». Նիկոլ Փաշինյանը` Սյունիքում
Քաջարանում ընտրողների հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Ես ընդհանրապես Սյունիքի մարզը խաղաղության խաչմերուկի կենտրոնական մասն եմ համարում, Սյունիքը եղել է կա և կլինի Հայաստանի Հանրապետության անբաժանելի մասը: Ամբողջը` Զանգերից մինչև Արաքս գետի հունի կեսը: Իմիջայլոց, գիտենք, որ որոշակի տարածքների հետ կապված մենք խնդիր ունենք, բայց որևէ մեկդ չկասկածեք, որ սահմանազատման գործընթացով էդ խնդիրը դե յուրե արդեն լուծվել ա: ԽՍՀՄ ժամանակ ոնց սահմանը գնացել ա, հիմա էլ ճշգրիտ նույնությամբ էդ սահմանը գնալու ա»: