Լոնդոնի ֆոնդային բորսայում զանգի հնչեցման արարողությամբ նշանավորվեց Ամերիաբանկի ներառումը FTSE 100-ում` որպես LFG խմբի մաս (տեսանյութ)
Lion Finance Group-ը (LFG) ազդարարեց իր ընդգրկումը FTSE 100 ինդեքսում՝ շուկայի փակումից հետո հնչեցնելով Լոնդոնի ֆոնդային բորսայի զանգը։
Ամերիաբանկը` որպես LFG խմբի մաս, 2026թ. մարտին ներառվել է աշխարհի առաջատար բորսաներից մեկի FTSE 100 ինդեքսում՝ դառնալով առաջին հայկական ընկերությունը, որն ընդգրկվում է Լոնդոնի ֆոնդային բորսայում ցուցակված 100 խոշորագույն ընկերությունների շարքում։
Լոնդոնի ֆոնդային բորսայի զանգի հնչեցման արարողությունը խորհրդանշական ավանդույթ է, որին մասնակցում են ֆինանսական հաստատությունների ներկայացուցիչները, ներդրողները և հիմնական շահառուները։
Այս արարողությանը մասնակցեցին Lion Finance Group-ի, Ամերիաբանկի, Bank of Georgia-ի ղեկավար կազմը, ինչպես նաև Վրաստանի և Հայաստանի կառավարությունների անդամներ, այդ թվում՝ ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը և այլ հյուրեր։