Սասուն Միքայելյանի շնորհավորական ուղերձը Երկրապահի օրվա առթիվ

Սիրելի՛ հայրենակիցներ, աշխարհասփյուռ հայ ժողովուրդ
Մայիսի 8-ը Երկրապահի օրն է:
Շնորհավորում եմ բոլորիս․
Շնորհավոր տո՛նդ, երկրապահ:
Շնորհավոր տո՛նդ, Սպարապետ:
Այս օրը մեր անկախության, պետականության եւ բանակաշինության կերտման, մեր անվտանգության ապահովման գաղափարի շուրջ համախմբման խորհրդանիշն է։ Երկրապահի անունը կրում է ոչ միայն անցյալի հերոսությունը, այլեւ ներկայի պատասխանատվությունը՝ պաշտպանել մեր հայրենիքի սահմանները եւ պահպանել մարտական ընկերների, մեր զինվորականների, զինվորների, ժողովրդի արյամբ ու կյանքերի գնով ձեռք բերված խաղաղությունը։
Վազգեն Սարգսյանն ասել է․ «Մի բուռ մնացած հայրենիքդ պահպանելու համար ոչ մի դժվարության առաջ չպիտի խեղճանաս։ Միջոցնե՞ր չկան՝ մի տեղից կտրիր, դիր մյուսի վրա։ Քո տունն է, քեզ տերուտիրականի նման պահիր, դու ես վանքից գալիս, մի թող ուրիշներն ասեն՝ «Ողորմի աստված»։
Հավաքական ուժ, գումարած հավաքական վախ, գումարած հավաքական խելք։ Հայի է՜ն, վերջին խելքը, որ մեզ հիմա է պետք։ Խելք-խելքի եղբայրներ, ուս-ուսի, եղբայրներ․․․»։
Այսօր առավել քան երբեւէ մեզ պետք է այդ հավաքական խելքն ու միասնությունը, որ կարողանանք արժանապատվորեն հզորացնել մեր հայրենիքը։ Մայիսի 8-ը, մայիսյան հաղթանակները մեզ հիշեցնում են, որ հայրենիքի, պետականության, պետության զարգացման ու հզորացման համար ամենօրյա աշխատանք է հարկավոր՝ նվիրումով եւ հայրենիքի հանդեպ պատասխանատվության բարձր գիտակցումով։
Այսօր էլ, վաղն էլ մենք Երկրապահ ենք, եւ մենք վստահ ենք, որ մեր ամենօրյա նվիրումի ու հայրենանպաստ գործունեության, մեր համազգային համախմբվածության  արդյունքում վաղը էլ ավելի մեծ հաջողություններ ենք ունենալու։
Շնորհավոր տոնդ, երկրապա՛հ
Փա՛ռք մեր բանակին, երկրապահին, կամավորականներին,
Փա՛ռք Հայ զինվորին,
Հավերժ փա՛ռք նահատակվածներին,
Մեր խոնարհումը հերոսածին մայրերին,
Փա՛ռք ու խաղաղություն մեր հայրենիքին,
Համախմբում մեր ժողովրդին,
Աստված պահապան մեր հայրենիքին ու ժողովրդին:
 
ԵԿՄ վարչության նախագահ՝
Սասուն Միքայելյան

Այս թեմայով
am