Անպատասխանատու իրավապահները, ովքեր լրագրողներին աշխատանքային ինֆորմացիա են փոխանցում՝ կգտնենք և համակարգից կհեռացնենք, մի քանիսին արդեն հեռացրել ենք. Փաշինյանը՝ Վեդիի դեպքի մասին

Ես գիտեմ կոնկրետ լրագրողներ, ովքեր իրավապահ մարմիններում ունեն աղբյուրներ, և այդ աղբյուրների հետ կապված, որոնք աշխատանքային ինֆորմացիա են փոխանցում, նույնիսկ քրեական գործեր կան հարուցված, այդ անպատասխանատու իրավապահներին կգտնենք և համակարգից կհեռացնենք, ի դեպ՝ մի մասին արդեն հեռացրել ենք: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Վեդիի դեպքը բացահայտվել է իրավապահ օպերատիվ մարմինների ահազանգի արդյունքում, իրավապահներն են բացահայտել ու քննություն անում, իրավապահներից են ձեզ ինֆորմացիա տվել, դուք էլ ինֆորմացիան տպել եք, դեպքերը ընթացք են ստացել օպերատիվ մարմինների կատարած աշխատանքի արդյունքում: Եթե մարմինները իրենց աշխատանքը չկատարեին, դուք այդ դեպքերի մասին չէիք իմանա, ինչպես չգիտեիք նախկինում:

2018-2019թթ. Կառավարության մարմիններից մեկը բուկլետներ էր թողարկել ու մենք աշխատում էինք երեխաներին մանկապղծության դեպքերից պաշտպանելու համար, այդ նույն լրատվամիջոցները աղմուկ աղաղակ էին անում, ասում էին մեր ավանդական արժեքների դեմ եք պայքարում: Նման դեպքերին պատասխանատուն նաև այն մարդիկ են, ովքեր Կառավարության ջանքերը դեմոնիզացնում են՝ թույլ չտալով հանրության շրջանում իրազեկվածության աստջիճանը բարձրացնել, որովհետև վախենամ՝ այդ դեպքերը ծավալով շատ ավելի մեծ են, քան մենք պատկերացում ունենք»,- նշել է նա:

Հիշեցնենք, որ ավելի վաղ փաստաբան Վարդուհի Էլբակյանը հայտնել էր՝ Վեդիում 2 անչափահաս քույրերի նկատմամբ տեղի է ունեցել բռնի սեքսուալ գործողություններ։ Առաջին դեպքը, որով քրեական վարույթ է նախաձեռնվել, եղել է փետրվարի 12-ին, դրանից հետո դեպքերը կրել են շարունակական բնույթ, հաջորդ քրեական վարույթը նախաձեռնվել է ապրիլի 12-ին։

Այս թեմայով
am