Աշխարհը կեսից կիսվի էլ՝ էդ մարդը չի կարող թեկնածու լինել․ Փաշինյանը՝ Սամվել Կարապետյանի մասին

Աշխարհը կեսից կիսվի էլ՝ էդ մարդը չի կարող թեկնածու լինել: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանին:

«Սամվել Կարապետյանը ոչ վարչապետի թեկնածու է, ոչ պատգամավորի, սահմանադրությունը արգելում է այդ մարդուն լինել վարչապետի կամ պատգամավորի թեկնածու, ֆեյք նյուզից պրծանք, հիմա էլ ֆեյք թեկնածուների ձեռք ենք ընկնելու, այդ մարդը ֆեյք է, ինքը հիբրիդային ֆեյք թեկնածու է:

Ձեր նշած անձը Տաշիրում չի արել վերջին տարիներին Կառավարության արած ներդրումների նույնիսկ 10%-ը և չէր էլ կարող անել: Ես թույլ չեմ տա, որ Հայաստանի որևէ տարածքի անուն կապվի որևէ անձի հետ, որովհետև այդ մարդիկ այդ տարածքի հետ կապ չունեն, այդ տարածքը իրենց համար գողության, հանցավոր գործունեության, բդեշխային հարաբերություններ հաստատելու տարածք է եղել:

Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանին, նա ընդհանրապես ոչ պատգամավորի թեկնածու է, ոչ վարչապետի, ինքը չի կարող լինել թեկնածու, նա պատահական անցորդ է, մյուսները, ովքեր կենտրոնական ընտրական հանձնաժողովում գրանցված են որպես պատգամավորի թեկնածու՝ վարչապետի թեկնածու կարող են լինել, որովհետև վարչապետի թեկնածուի համար պարտադիր է պատգամավորի թեկնածուին առաջադրվող վավերապայմանները»,- նշել է Փաշինյանը:

Այս թեմայով
am