Մայիսի 28-ին ցույց կտանք, թե Մակրոնն ինչ է արել Հայաստանի համար. Նիկոլ Փաշինյան

Բելառուսի նախագահն Ադբեջան կատարած այցի ընթացքում հայտարարել է, որ ինքը մասնակցել է 44-օրյա պատերազմի նախապատրաստություններին, «Բարգաված Հայաստան» կուսակցության նախագահը մինչև հիմա այդ թեմայով դիրքորոոշում չի արտահայտել, թող արտահայտի, լրագրողների հետ զրույցում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Բելառուսի նախագահը հայտարարել է, որ հայերը, բացի ԵԱՏՄ-ից, ոչ մեկի պետք չեն, ԲՀԿ նախագահը թող արտահայտվի այդ առիթով»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է Ուկրաինայի նախագահի՝ Հայաստան այցին՝ Փաշինյանն ասաց, որ Ուկրաինայի հարցով Հայաստանը Ռուսաստանին դաշնակից չէ։

Հարցին, թե ի՞նչ է արել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Հայաստանի համար՝ Փաշինյանը պատասխանեց՝ մայիսի 28-ին կտեսնենք, թե ինչ է արել։

«Ինչի պատմեմ, ցույց կտանք»,- հայտարարեց նա։

Այս թեմայով
am