Ուրախ եմ, որ ինչ ուզեք՝ կարող եք խոսել. ձեր իշխանությունների օրոք ձեզ պադյեզդներում քացու տակ էին առել. Ավինյանը՝ ընդդիմադիրներին

«Մայր Հայաստանի» անդամներն ո՞ւր են հանգրվանել՝ Գագիկ Ծառուկյանի ԲՀԿ-ի ցուցակում և «Հայաստան» դաշինքի ցուցակում։ Եվ այս մարդիկ խոսում են կոռուպցիայից, մեր աշխարհաքաղաքական խնդիրներից, Երևանի ավագանու նիստի ընթացքում հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Երևանում մի քանի օր առաջ անցկացվել է Եվրոպական համաժողովը։ Հայ ազգի պատմության մեջ նմանատիպ միջոցառում Հայաստանում տեղի չի ունեցել։ Տիգրան Մեծի ժամանակ սենց բա տեղի չի ունեցել Հայաստանում։ Հասկանո՞ւմ եք՝ ինչ է եղել, աշխարհի ուղիղ կեսը կենտրոնացած էր Երևանում։ Եվ մենք լսում ենք քննադատություն դրա վերաբերյալ։

Ես մի բանի համար եմ շատ ուրախ, որ դուք կարողանում եք այսօր խոսել, որ մենք ստեղծել ենք այդ հնարավորությունը ձեզ համար, որ այստեղ ինչ ուզեք, կարող եք խոսել՝ սուտ լինի, ճիշտ լինի։ Ու ձեզ դրա համար ոչինչ չի լինի, որովհետև ձեր այն ցուցակներում, որտեղ դուք եք, էդ իշխանությունների օրոք ձեզ պադյեզդներում քացու տակ էին առել։ Չնայած, որ ինչ խոսում եք ջուր է և սուտ, բայց ես շատ ուրախ եմ, որ այդ հիմարությունները կարողանում եք խոսել»,-ասաց Տիգրան Ավինյանը։

 

Այս թեմայով
am