«Ինչպես ասում էր Հրանտ Դինքը, պետք է կոտրել այն կողպեքները, որոնք մոտ ժողովուրդներին դարձնում են հեռավոր հարևաններ». Մակրոն
|
«Երևանյան երկխոսություն» խորագրով համաժողովի իր ելույթում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ասաց, որ պետք է սահմանները բացվեն: «Այս տարածաշրջանը քիչ է նկատվում դրսից, երկար ժամանակ հերմետիկ փակ է եղել: Ինչպես ասում էր երջանկահիշատակ լրագրող Հրանտ Դինքը, պետք է կոտրել այն կողպեքները, որոնք մոտ ժողովուրդներին դարձնում են հեռավոր հարևաններ: Դա պետք է արվի, որպեսզի Կովկասի պահը գա, սահմանները բացվեն»,- նշեց Մակրոնը: |