Թուրքիայի առաջին փոխնախագահն է, որը երբևէ այցելում է Հայաստան. Փաշինյանը՝ Ջևդեթ Յըլմազի այցի մասին

Պատվարժա՛ն հյուրեր, ինձ համար շատ բան է տեղի ունեցել այս գագաթնաժողովների ընթացքում, և տեղի է ունենում նաև հիմա: Այդ մասին ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի շրջանակում՝ իր ելույթի ժամանակ, հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Պատմության մեջ առաջին անգամ իմ առաջին երկկողմ հանդիպումը Թուրքիայի նախագահի հետ տեղի ունեցավ ԵՔՀ առաջին գագաթնաժողովի շրջանակում՝ Պրահայում: Հիմա Թուրքիայի փոխնախագահն այստեղ է, Երևանում մասնակցում է այս գագաթնաժողովին, և նա Թուրքիայի առաջին փոխնախագահն է, որը երբևէ այցելում է Հայաստան (խոսքը Ջևդեթ Յըլմազի այցի մասին է - խմբ.):

Հյուսիսային Մակեդոնիայի, Բոսնիա և Հերցեգովինայի նախագահները, ԵԽ նախագահը, Միացյալ Թագավորության, Իտալիայի, Իսպանիայի, Խորվաթիայի, Իռլանդիայի, Անդորրայի, Ֆինլանդիայի, Էստոնիայի, Լյուքսեմբուրգի, Նորվեգիայի, Սլովենիայի, Կոսովոյի, Լիխտենշտեյնի վարչապետներն այցելում են Հայաստան պատմության մեջ առաջին անգամ:

Սա հերթական պատճառն է այս գագաթնաժողովը Հայաստանի համար պատմական համարելու, եթե չնշեմ բուն գագաթնաժողովի փաստը, որը եվրոպական այս մասշտաբի առաջին միջոցառումն է, որը պատմության մեջ առաջին անգամ հյուրընկալում է Հայաստանը:

Հարգելի՛ ընկերներ, շնորհակալ եմ, որ համահեղինակեցիք այս պատմությունը Հայաստանի համար»,- ասաց Փաշինյանը:

Այս թեմայով
am