Ֆերիդուն Սինիրլիօղլուն, Ալեն Բերսեն և այլ պաշտոնյաներ արդեն ՀՀ-ում են

Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել Անդորրայի վարչապետ Խավիեր Էսպոտ Զամորան, Լիխտենշտայնի իշխանապետության վարչապետ Բրիգիտտե Հաասը, Հյուսիսային Մակեդոնիայի նախագահ Գորդանա Սիլյանովսկա-Դավկովան, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն, Կոսովոյի վարչապետ Ալբին Կուրտին, Էստոնիայի Հանրապետության վարչապետ Քրիստեն Միխալը, Լիտվայի Հանրապետության վարչապետ Ինգա Ռուգինիենեն, Բոսնիա և Հերցեգովինայի նախագահության նախագահող Դենիս Բեչիրովիչը, ԵԱՀԿ Գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուն։ Այս մասին տեղեկանում ենք Կառավարությունից։

Այս թեմայով
am